Նուշիկյանը հաստատ չի առաջադրվի
Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը չի առաջադրելու թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գարեգին Նուշիկյանը:
Պատգամավորն ասաց, որ բազմաթիվ պատճառներ կան նման որոշում կայացնելու համար, սակայն խոստացավ դրանց մասին խոսել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Նուշիկյանն առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով Կենտրոն ընտրատարածքից: Նրա մրցակիցն էր «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը (գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասիայի եղբայրը):

















































