Տեսադիտարկում էի անում, կամերայով տեսանք, որ հրդեհ է
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։
Վկա Մնացական Հովակիմյանը պատմեց.
Հարցին՝ այդ ժամանակ հակառակորդի կողմը դիտարկելիս որևէ տարօրինակ բան արձանագրե՞լ են, օրինակ, հակառակորդի շարժ, Մ.Հովակիմյանն ասաց. «Շարժ շատ-շատ է եղել դիրքերում։ Ոչ բնական՝ մենակ իրենց մեքենաների շարժն է եղել, իրենց դիրքերում շարժ է եղել։
Խառը ժամանակներ էին, հակառակորդի կողմում շարժ կար, շատ բաներ չասեմ։ Խնդիր կար՝ ուղղությունը հակառակորդի կողմն է եղել»։
Նա նշեց, որ տեսանյութերը պահպանվում են մոտ 1 ամիս։ Ի պատասխան հարցի՝ ո՞վ գիտեր, որ Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհը տեսաձայնագրվել է ձեր տեսախցիկների միջոցով, նա ասաց, «Զորամասում բոլորն էլ գիտեին՝ անձնակազմը, ռազվեդկեն»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը