«Խոսրովի անտառ» պետական արգելոց զբոսաշրջային հոսքը տարեցտարի աճում է
Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ լրագրողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ տեղում ծանոթանալու իրականացված բարեկարգման աշխատանքներին։
Բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը։ Բարեկարգվել է դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող երթուղին՝ այն դարձնելով ավելի մատչելի, հարմար ու անվտանգ, տեղադրվել են նոր ցուցանակներ, հարթեցվել արահետները։
Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրի արժեքը կազմել է մոտ 1 մլն 700 հազար դրամ, իսկ արգելոցին տրամադրվել են նաև հեռադիտակներ, ֆոտոթակարդներ ու տեսախցիկներ՝ տարածքի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Նշենք, որ զբոսաշրջային հոսքը տարեցտարի աճում է արգելոցում, այցելուների մեծ մասը դպրոցականներն են, ովքեր էկոկրթական ծրագրերի միջոցով ճանաչում են մեր երկրի յուրօրինակ բնաշխարհը։
Արգելոցը զբաղեցնում է ավելի քան 23 հազար հեկտար տարածք, ընդգրկելով հարուստ կենսաբազմազանություն․ այստեղ կենդանական աշխարհում հանդիպում են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը և բեզոարյան այծը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը