Երեւանում մետրոյի նոր կայարանի կառուցման համար կհատկացվի 2 մլրդ դրամ
2026թ․ Երեւանի մետրոպոլիտենի զարգացման համար կհատկացվի 5.5 միլիարդ դրամ, որից 2 միլիարդը կուղղվի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հոկտեմբերի 31-ին 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«2026թ․ քաղաքաշինության ծրագրի իրականացման համար հատկացվել է 16.6 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորման շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, 2.5 միլիարդ դրամ կհատկացվի Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերակառուցմանը, իսկ 2 միլիարդ՝ նոր կայարանի կառուցմանը»,- ասել է Խուդաթյանը։
Բացի այդ, ուղեւորափոխադրումների ծառայությունների համար կծախսվի 1 միլիարդ դրամ։ Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ կհատկացվի 5.5 միլիարդ դրամ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը