Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-ից 30-ը
Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, բացահայտվել է 163 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️70 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️6 դեպք՝ խարդախության,
☑️5-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու,
☑️4 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք՝ սպանության փորձի,
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է․ 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ