Լեհաստան ռազմաօդային ուժերը որսացել և ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռը
Լեհաստանի զինված ուժերը հայտարարել են, որ հոկտեմբերի 28-ին իրենց ռազմաօդային ուժերը որսացել և ուղեկցել են ռուսական Իլ-20 տեսակի հետախուզական ինքնաթիռը Բալթիկ ծովի վրայով։ Ինչպես նշվում է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարության հաղորդագրության մեջ, ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում և չի խախտել երկրի սահմանները։
Պաշտոնական տվյալներով՝ մի զույգ МиГ-29 կործանիչներ արագորեն նույնացրել և ուղեկցել են ռուսական օդանավը՝ մինչև այն դուրս է եկել Լեհաստանի պատասխանատվության գոտուց։ Լեհական կողմը հայտնել է, որ գործողությունը կատարվել է «արագ, արդյունավետ և անվտանգ»՝ շնորհիվ օդային պաշտպանության համակարգի և օդաչուների բարձր պատրաստվածության։ Միևնույն ժամանակ նշվել է, որ ռուսական ինքնաթիռը գործել է առանց թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերով։
Լեհաստանի հայտարարությունից հետո ռուսական պաշտոնական կառույցները որևէ մեկնաբանություն չեն տվել։ Դեպքը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև աճող լարվածության ֆոնին․ Մոսկվան նախկինում էլ էր մատնանշել ՆԱՏՕ-ի հետախուզական ակտիվության աճը Բալթիկում և Սև ծովում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին ընդգծել է, որ դաշինքը ձգտում է խուսափել էսկալացիայից և միայն «ուղեկցում» է նման օդանավերը՝ առանց դրանց ոչնչացման, եթե դրանք անմիջական սպառնալիք չեն ներկայացնում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ