Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհի առաջին երկնային մարզադաշտը
Սաուդյան Արաբիայում պատրաստվում են կառուցել աշխարհի առաջին «երկնային մարզադաշտը», հաղորդում է Paris Match-ը։
Նորարարական այս մարզադաշտը տեղակայվելու է գետնից մոտ 350 մետր բարձրության վրա և նախատեսված է լինելու ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնության խաղերի համար։ Այն կունենա շուրջ 46 հազար հանդիսատեսի տարողություն, իսկ շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն կարող է տեղափոխել աշխարհի առաջնությունը՝ այն անցկացնելով ոչ թե 2034-ի վերջին, այլ 2035 թվականի հունվարին։ Պատճառը Ռամադանի սուրբ ամիսն է, որը կանցկացվի 2034 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ առաջնությունը չի կարող անցկացվել ամռանը, քանի որ Սաուդյան Արաբիայում այդ ժամանակ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +50°C-ի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից