Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:
Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:
Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից