3-ամյա Տիգրանի դեպքից հետո Ծափաթաղում մանկապարտեզը փակ է
Տիգրանին միշտ էլ բերում են մանկապարտեզ, բայց այսօր ոչ մի երեխայի չեն բերել, երևի այդ դեպքից հետո շոկի մեջ են, բոլորս ենք շոկի մեջ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի դպրոցի բուժքույր Ալմաստ Վարդանյանը՝ անդրադառնալով 3–ամյա Տիգրան Օգանեսովի անհետացմանը։
«Դժբախտ դեպք է եղել, սաղս շոկի մեջ ենք։ Ընտանիքին ճանաչում եմ, Խեղճ ու կրակ սովորական ընտանիք է, իրենք իրենց ուժերով աշխատող, նորմալ գյուղացի ժողովուրդ են։ Մանկապարտեզում 4-6 երեխա են բերում։ Տիգրանը շատ խելոք, խելացի երեխա է, բոլորս էլ սիրում ենք։ Հուսանք մի լավ նորություն կլսենք»,–ասաց նա։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ