«Բարսելոնայում» որոշել են ուշադիր հետևել Յամալի վարքագծին
Եզրային հարձակվող Լամին Յամալը «Էլ Կլասիկոյից» առաջ մի քանի սուր հայտարարություններ էր արել «Ռեալի» մասին, գրում է ArmSport.am-ը։
«Բարսելոնայում» ընդունում են, որ Յամալի խոսքերն ազդել են մրցակցի տրամադրվածության վրա։ Ակումբի խորհրդի անդամները տեղեկություն են ստացել, որ «Ռեալի» խաղացողները մտադրվել էին կոշտ խաղ ցուցադրել Յամալի դեմ։
Իսպանական Sport-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» և խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը որոշել են ավելի ուշադիր հետևել Յամալի վարքագծին՝ ապագայում նման սխալներից խուսափելու համար։
«Կապտանռնագույնները» և գործակալը ցանկանում են պաշտպանել 18-ամյա Յամալին և օգնել նրան վերականգնել լավագույն մարզավիճակը։ Ներկայում «Բարսելոնայի» առաջնահերթ խնդիրներից է Յամալի օպտիմալ ֆիզիկական վիճակի վերականգնումը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պարտվել է «Ռեալին» 1:2 հաշվով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից