Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախ
Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:


















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ