Եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում և ակնկալվող փոփոխությունները․ պանելային քննարկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական լրագրողների ակումբը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ կազմակերպել են պանելային քննարկում՝ նվիրված Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։ Քննարկմանը մասնակցել են լրագրողներ, շահառու կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն է եղել ևս մեկ անգամ ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, ընդգծել հիմնական շեշտադրումները, քննարկել վերջին փոփոխությունները և դրանց կիրառման մեխանիզմները, տալ մասնագիտական պարզաբանումներ, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։
Քննարկման առանցքում ԱԺ-ի կողմից ընդունված վերջին փոփոխություններն էին, որոնցով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը և ներդրվում է նախալրացված ու ինքնաշխատ ներկայացվող հայտարարագրերի համակարգը։ Անդրադառնալով նոր մեխանիզմի կիրառմանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ այժմ էլ հարկային մարմինն իր տեղեկատվական բազայի հիման վրա նախալրացնում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերը, իսկ օրենսդրական նոր փոփոխություններից հետո, եթե արդեն իսկ նախալրացված հայտարարագիրը ֆիզիկական անձը, մինչև Հարկային օրենսգրքով սահմանված ժամկետը չի փոփոխում, ապա այն համարվում է ինքնաշխատ ներկայացված։ «Համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակական են։ Առաջիկայում ևս նախատեսվում է ընդլայնել նախալրացվող տվյալների շրջանակը, ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա հայտարարատու ֆիզիկական անձին լիազորել այլ քաղաքացու՝ իր անունից ներկայացնելու հայտարարագիրը»,-հավելել է Ռաֆայել Գևորգյանը։
Նոր փոփոխությունների համաձայն՝ հանվել է հայտարարագիր չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը, այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, սակայն մուտք չեն գործել համակարգ, պատասխանատվության չեն ենթարկվի։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ փոփոխությունների նպատակը հայտարարագրման գործընթացի պարզեցումն է․ «Համակարգը ներդրվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ի նպաստ քաղաքացիների կյանքի բարելավման, միաժամանակ, ընդգծելով, որ ճիշտ որոշումների հիմքում՝ ճշգրիտ և ամբողջական տվյալներն են, և այս բարեփոխումն այդ ուղղությամբ կարևոր քայլ է։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի բնորոշմամբ՝ հայտարարագրման համակարգի մեկնարկը հաջողված է, և բոլոր ջանքերն ուղղվելու են, որպեսզի գործընթացը հանրության համար լինի առավել հարմար ու հնարավորինս աննկատ՝ կարճ ժամանակում հասնելով վերջնարդյունքի։
Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգին․ փոխհատուցում ստանալու հնարավորությունը հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք մուտք կգործեն համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ կհաստատեն իրենց հայտարարագիրը։ Փոփոխություններով նաև հստակ սահմանվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Ի դեպ, տվյալ դեպքում, ընդլայնվել է ընտանիքի անդամների շրջանակը․ ավելացվել են նաև հայտարարատուի պապերը, տատերը և թոռները:
ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը պարզաբանել է, թե Հայաստանում և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին որ դեպքերում է համարվում հայտարատու։
Պանելային քննարկումը վարել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Հակոբ Ավագյանը։ Միջոցառումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցները կարևորել են նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուներից ստանալ պարզաբանումներ և ներկայացնել նոր առաջարկներ համակարգի հետագա կատարելագործման համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ