Մեսի․ Շատ եմ ցանկանում մասնակցել աշխարհի առաջնությանը
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնությանը։
«Կցանկանայի լինել լավ մարզավիճակում եւ դառնալ հավաքականի համար կարեւոր խաղացող աշխարհի առաջնությունում, եթե մասնակցեմ։
Հրաշալի կլիներ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Իհարկե, շատ եմ ցանկանում մասնակցել եզրափակիչ մրցաշարին։
Հաջորդ տարի «Ինտեր Մայամիի» հետ նախապատրաստական փուլից հետո որոշում կընդունեմ մասնակցությանս վերաբերյալ։ Ազգային հավաքականում խաղալը միշտ երազանքի իրականացում է»,- Մեսիի խոսքը մեջբերում է NBC Sports-ը։
Մեսին երկարաձգել է պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ մինչեւ 2028 թվական։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026թ․ հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից