Ո՞ւմ է պատկանում Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանում է
Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ կառավարությունը և օրենսդիր մարմինն են որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
«Հովանավանքի և շենքի, և հողամասի վերաբերյալ եղել են կառավարության որոշումներ և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,–ասաց նա։
Թովմասյանը չհիշեց, թե կոնկրետ Հովհաննավանքը ո՞ւմ սեփականությունն է՝ եկեղեցուն թե պետության, քանի որ հնարավոր է, օգտագործման իրավունքով է փոխանցված եկեղեցուն։
Հարցին՝ ազատվա՞ծ է Եկեղեցին գույքահարկից, Կադաստրի պետը պատասխանեց. «Ըստ օրենսդրության, առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան նաև այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկը»։
Նա խոստացավ պատասխաբնել Հովհաննավանքի սեփականության մասին հարցին, եթե դիմեն գրավոր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ