Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։
Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։
Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։
Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ