Հայտնաբերվել է բերքը ոչնչացնող հարուցիչը
Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է աշխարհում ամենաաղետալի հիվանդություններից մեկը շրջանցում գյուղատնտեսական մշակաբույսի պաշտպանությունը: Այդ հայտնագործությունը կօգնի ավելի ուժեղ և դիմացկուն բույսեր աճեցնելուն: Nature Communications-ում հրապարակված նոր հետազոտությունը նկարագրում է Phytophthora infestans միկրոօրգանիզմի արտադրած ֆերմենտների ընտանիք, որը Իռլանդիայում «կարտոֆիլի սովի» հայտնի հարուցիչն է և մշտական սպառնալիք՝ ամբողջ աշխարհում կարտոֆիլի և լոլիկի բերքի համար:
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ այդ հարուցիչն օգտագործում է AA7 օքսիդազներ կոչվող մասնագիտացված ֆերմենտներ՝ բույսերի վաղ նախազգուշացման համակարգերը անջատելու և դրանց պաշտպանությունը թուլացնելու համար, նախքան դրանք կարողանան արձագանքել:
«Դա նույն է, թե գողերը նախքան տուն մտնելը կտրեն տան տագնապի ազդանշանների լարերը։ Հնարքն այն է, որ պաթոգենը զարգացրել է նույն ֆերմենտային ակտիվությունը, որը բույսերն իրենք են օգտագործում ազդանշանները կառավարելու համար։ Հարձակվելով այս ազդանշանային մոլեկուլների վրա՝ պաթոգենն անջատում է դրանք, նախքան բույսը կկարողանա արձագանքել։ Կարծես մանրէն սովորել է բույսի լեզուն և այն օգտագործում է նրանց դեմ։ Երբ մենք անջատեցինք այս ֆերմենտների համար պատասխանատու գեները, մանրէները շատ ավելի թույլ դարձան բույսերը վարակելու հարցում»,- նշում է Նոր գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի (CNAP) աշխատակից դոկտոր Ֆեդերիկո Սաբբադինը:
Քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ավելի ծայրահեղ եղանակային պայմանների և բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսության վրա, մշակաբույսերն ավելի խոցելի են դառնում վնասատուների և հիվանդությունների նկատմամբ։ Սննդի համաշխարհային պահանջարկի աճին զուգընթաց՝ յուրաքանչյուր կորած բերք մեծացնում է դեֆիցիտի ռիսկը և գների աճը։
Հասկանալով մանրէների թաքնված ռազմավարությունը՝ գիտնականները հայտնաբերում են բերքը պաշտպանելու նոր եղանակներ։ AA7 ֆերմենտների արգելափակումը կօգնի պահպանել բույսերի պաշտպանական մեխանիզմները և փրկել բերքը։
Ջեյմս Հաթոնի ինստիտուտի դոկտոր Սթիվեն Վիսոնն ընդգծել է. «Մեզ անհրաժեշտ են սննդի պաշտպանության ավելի արդյունավետ ռազմավարություններ, եթե ցանկանում ենք ապահովել ապագայի համաշխարհային սննդի մատակարարումը: Այս վերջին հայտնագործությունն իրական քայլ է այս ուղղությամբ: Այս ֆերմենտները կան բոլոր հիմնական բույսերի պաթոգեններում, և դրանց հայտնագործությունն ուղի է հարթում բերքի պաշտպանության արդյունավետ ռազմավարությունների համար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից