Հայհիդրոմետը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին (South-East European Multi-Hazard Early Warning Advisory System – SEE-MHEWS-A), որում միավորված են 20 երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններ։
Հայաստանի անդամակցությունը հնարավոր դարձավ համակարգի բոլոր անդամ երկրների համաձայնությամբ, ինչը վկայում է տարածաշրջանային բարձր վստահության և համագործակցության միջավայրի մասին։
Համակարգը գործում է Համաշխարհային օդերևութաբանական օազմակերպության (ՀՕԿ / WMO) ղեկավարությամբ և Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնի (ECMWF) գիտատեխնիկական աջակցությամբ։ ՀՕԿ-ը համակարգում է մասնակից երկրների համագործակցությունը և կարողությունների զարգացումը՝ ապահովելով ծրագրի ռազմավարական ղեկավարումն ու համադրությունը տարածաշրջանային մակարդակով։
Հայաստանի անդամակցությունը SEE-MHEWS-A համակարգին կարևոր քայլ է՝ ուղղված կլիմայական ռիսկերի և բնական վտանգների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդմանը։ Համակարգը հնարավորություն է տալիս Հայհիդրոմետին կիրառել կանխատեսման ժամանակակից թվային մոդելներ, մասնակցել տարածաշրջանային ուսումնական և համատեղ ծրագրերի, ինչպես նաև ներդնել միասնական մոտեցումներ վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և նախազգուշացման ոլորտում։
Այս անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, այն բացում է նոր հնարավորություններ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և հիդրոօդերևութաբանական ծառայությունների զարգացման ուղղությամբ՝ համահունչ «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4ALL) գլոբալ նախաձեռնությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից