Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել:
Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:
Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...