Գյումրիում բախումներից հետո 4 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, կտանեն կալանքի
Մեղադրանք է առաջադրվել Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ բողոքի դուրս ելած եւ ընդվզումների մասնակցած 4 շարքային քաղաքացիների նկատմամբ, եւ խիստ հավանական է որպես խափանման միջոց ընտրվի կալանքը, դատարան է ուղարկվել քրգործի նյութերը, մինչեւ առավոտ դատարանն ըստ ամենայնի կալանքի որոշում կկայացնի։ Քաղաքացիները, ովքեր փորձել են պաշտպանել իրենց ընտրած քաղաքապետին, այժմ կանգնած են քրեական հետապնդման վտանգի առջև։ Գյումրեցիների խոսքով` կալանքի որոշումներով իշխանությունները փորձում են վախ տարածել Գյումրիում, եւ սանձել հնարավոր ընդվզումներն ու թույլ չտալ, որ նոր հավաքներ ու գործադուլներ կազմակերպվեն, մանավանդ որ այսօր առավոտից Գյումրիում գործադուլ անելու մասին կցկտուր տեղեկություններ էին տարածվում։
Հիշեցնենք երեկ ուշ երեկոյան Գյումրու հայտնի դեպքերից հետո 33 շարքային քաղաքացի էլ ձերբակալվել ` կարմիր բերետավորների հետ տեղի ունեցած բախումներից հետո, ընդ որում ձերբակալվածների թվում երկու անչափահասներ կան։ Այսօր Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 33 քաղաքացի, որոնց շարքում կան նաև համայնքային կոմունալ ծառայության աշխատակիցներ, այդ թվում կոմունալ ծառայության պետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից