Բրիտանացու մոտ կապ են հայտնաբերել նրա մռայլության և ուղեղի քաղցկեղի միջև
Բրիտանացի Մարկ Գարեյի մռայլ տրամադրության և ուղեղի քաղցկեղի միջև կապ է հայտնաբերվել, գրում է The Sun-ը։
«Նրա բարեհոգի գանգատները միշտ ծիծաղի առարկա էին մեր ընտանիքում, և մենք բոլորս միասին ուրախանում էինք դրանով։ Բայց այն, ինչ ժամանակին անվնաս էր կամ նույնիսկ քնքուշ, սկսեց կոշտանալ. նա դառնում էր ավելի ու ավելի քննադատող ու բռնկուն։ Թեև դա անհանգստացնում էր ինձ, մենք մասամբ ամեն ինչ վերագրում էինք տարիքին՝ երբեք չպատկերացնելով, որ դա կարող է լինել ինչ-որ ավելի վատ բան»,- պարբերականին պատմել է նրա կինը՝ Ջինը։
Նյութում նշվում է, որ նրա պահվածքն իրականում ազդարարում էր մահացու հիվանդության զարգացման սկիզբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս փոփոխություններից հետո 70-ամյա տղամարդը սկսել է ցնցումներ զգալ և բողոքել, որ իր գլխում երաժշտություն է հնչում։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղի քաղցկեղի առկայություն։
The Sun-ում պարզաբանել են, որ տղամարդը տառապում էր գլիոբլաստոմայով՝ արագ զարգացող և ամենատարածված նորագոյացության տեսակով։ Չնայած տարբեր տեսակի թերապիաներին, ներառյալ քիմիա- և ճառագայթային բուժումը, բրիտանացին մահացել է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից