Ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժնի գլխավոր մասնագետը, կատարելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործառույթներ, մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունները կատարել է համապատասխան վճարումները պետական հաշվեհամարին կատարված չլինելու պայմաններում։
Պարզվել է նաև, որ նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար սահմանված պետական վճարումների գումարները ստացել է քաղաքացիներից, սակայն դրանք կա՛մ չի փոխանցել պետական հաշվեհամարին, կա՛մ փոխանցել է մասնակի։ Գլխավոր մասնագետի ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում է նախաքննություն։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է համակարգի ներսում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը և հրապարակայնության ապահովումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...