«Ոսկե գնդակի» 2025-ի դափնեկրի մայրը դատարան է դիմել որդու նվերի համար սահմանված հարկը չեղարկելու պահանջով
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի մայրը՝ Ֆաթիմաթա Դեմբելեն, դիմել է Ֆրանսիայի Ռեն քաղաքի վարչական դատարան՝ որդու նվերի համար սահմանված հարկը չեղարկելու պահանջով։ Այս մասին գրում է Le Figaro թերթը, փոխանցում է gazeta.ru-ն:
Դեմբելեն պահանջում է չեղարկել 200 հազար եվրոյի փոխանցման հարկումը։ Կնոջ վարկածով՝ այդ գումարը որդին նրան ուղարկել է 2017 թվականին՝ որպես նվեր իր 40-ամյակի առիթով։ Սակայն Ֆրանսիայի հարկային մարմինները պնդում են, որ փոխանցումը կատարվել է կնոջ ծննդյան օրվանից կես տարի անց և ուղարկվել է չհայտարարված բանկային հաշվի, ինչի պատճառով այն չի կարող համարվել նվեր։ Դեմբելեի փաստաբանը մտադիր է այդ տեղեկությունը վիճարկել դատարանում։
Դեմբելեն 2025 թվականին արժանացել է «Ոսկե գնդակին», այս մրցանակը նրա համար առաջինն էր կարիերայում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից