Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուիլինան հայտնել է, որ գտնվում է «անվտանգ վայրում»: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա լքել է երկիրը բողոքի ցույցերի ֆոնին։ Երկուշաբթի երեկոյան նախատեսված էր նախագահի ուղերձը ազգին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
«Այսօր ես ստիպված էի պատսպարվել, որպեսզի փրկեմ իմ կյանքը։ Բայց նույնիսկ նման պայմաններում ես չեմ դադարում ելք փնտրել»,-հայտարարել է նա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ՝ չբացահայտելով իր գտնվելու վայրը։
Նա նաև կոչ է արել պահպանել Սահմանադրությունը՝ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը լուծելու համար: «Այս խնդիրները լուծելու միայն մեկ ճանապարհ կա՝ դա երկրում գործող Սահմանադրության պահպանումն է»,-ասել է նա ուղիղ եթերում:
Երկուշաբթի օրը ֆրանսիական RFI ռադիոկայանը հաղորդեց, որ Ռաձուիլինան կիրակի օրը ֆրանսիական ռազմական ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։
Ընդդիմության առաջնորդը, հղում անելով նախագահի վարչակազմի պաշտոնյաներին, Reuters-ին հաստատել է, որ պետության ղեկավարը լքել է երկիրը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից