Ինչո՞ւ են այսքան սպանում Հայաստանում
Գազար հավաքելիս ամուսիններ են սպանվել։ 64 եւ 59 տարեկան ամուսիններ։ Դրանից առաջ մեծ սրբապղծություն եղավ։ Չարենցավանի եկեղեցում, հուղարկավաորության արարողության ժամանակ դանակի հարվածներով մի տղամարդ սպանվեց։ Դրանից առաջ էլ համայնքներից մեկի ղեկավարի եւ նրա ընկերոջ սպանությունը։
Այս շարքը յուրաքանչյուրը կարող է լրացնել իր թարմ հիշողություններով։ Սարսափելի եւ մտահոգիչ պատկեր է։ Հայաստանում սպանելը դարձել է սովորական մի բան։ Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այսքան շատ սպանում։
Պատճառը շատ պարզ է։ Հայաստանում կտրուկ ավելացել է ատելությունն ու չարությունը։ Հայաստանում ազատ խոսքը դարձել է մարդուն վիրավորելու համարժեք մի բան։ Ուղիղ եթերից վիրավորում են մարդուն, այդ խոսքը տարածվում եւ հասնում է անգամ գազարի դաշտ։
Եւ երբ վիրավորողը, հայհոյողը, անիծողը չի զսպվում, չի պատժվում օրենքով, մի օր վիրավորվողի, վիրավորվողի ընտանիքի համբերությունը վերաճում է չարության եւ հանգեցնում պատասխան հարվածի, գուցե եւ սպանության։
Այստեղ ոչ միայն անելիք ունեն իրավապահները, այլ նաեւ օրենսդիրները, որոնք պետք է վիրավորանքը դարձնեն քրեորեն պատժելի արարք, եւ ոչ թե որակեն որպես ազատ խոսք, կամ կարծիք։ Այսպես չի կարելի շարունակել։ Այս ճանապարհը տանում է ինքնակործանման։
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից