Կվերլուծենք այս խաղը, կմոռանանք պարտությունը և կպատրաստվենք հաջորդ խաղին․ Եղիշե Մելիքյան
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Խաղի մասին կարող եմ ասել, որ շատ եմ ափսոսում: Մենք հնարավորություն ունեինք միավոր վաստակելու, բայց, ցավոք, չկարողացանք օգտվել դրանից: Շատ եմ ափսոսում, քանի որ բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ մրցակիցը չարժանացավ հաղթանակին: Նրանք ցուցադրեցին իրենց որակյալ ֆուտբոլը: Խաղը շատ հետաքրքիր էր, և ես շնորհավորում եմ մրցակցին: Մենք կվերլուծենք այս խաղը, կմոռանանք պարտությունը և կպատրաստվենք Իռլանդիայի դեմ առաջիկա հանդիպմանը:
Ինչ վերաբերում է խնդիրներին, եթե պարտվել ենք 0:2 հաշվով, ապա, բնականաբար, խնդիրներ կան, որոնք պետք է հայտնաբերենք և լուծենք: Ընդհանուր առմամբ, սակայն, կարող եմ ասել, որ թիմը հստակ գիտեր, թե ինչ է անում: Շատ բան մեզ մոտ ստացվում է, իսկ այն, ինչ չստացվեց, դրա վրա կաշխատենք: Սա ֆուտբոլ է, և մենք ընդունում ենք արդյունքը:
Մեր թիմում բացակայում է դասական «9 համար» հարձակվող, ով կարող է կայուն գոլեր խփել եվրոպական մակարդակով, ինչպես դա անում են մեր մրցակիցները: Այնուամենայնիվ, տակտիկայի, ցանկության և կարգապահության շնորհիվ մենք ստեղծում ենք գոլային պահեր: Այսօրվա հիմնական խնդիրներից մեկը հենց գոլ խփելու անկարողությունն էր: Եթե կարողանայինք գոնե մեկ գոլ խփել, հնարավոր է՝ միավոր վաստակեինք: Մենք կվերլուծենք այս խնդիրը:
Դրական կողմերից կարևորում եմ մեր թիմի միասնականությունը, հիանալի մթնոլորտը, մեր երկրպագուների մեծ աջակցությունը, որոնք այսօր բազմաթիվ էին, ինչպես նաև մեր հավատը, նվիրվածությունը, կազմակերպվածությունը և պայքարելու ոգին: Շատ դրական կողմեր կան, որոնց վրա կարող ենք հիմնվել՝ առաջ շարժվելու և հաջողությունների հասնելու համար»:
3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում մրցելու ենք Իռլանդիայի ընտրանու հետ։ Մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից