«Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։ Ավելի վաղ՝ մահվանից մի քանի ժամ առաջ, Բորիս Ավագյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Նրա խոսքերից պարզ էր, որ նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը։ Այսինքն՝ դեպքից անցել է արդեն 15 օր, սակայն պաշտոնական մակարդակով քննության կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ոչ մի առարկայական արդյունք:
Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։
Բացի դրանից, մնում է անհասկանալի, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի տարածքում կարողացել միայնակ տեսանյութ նկարահանել, եթե այնտեղ գործում են անվտանգության ներքին կանոնակարգեր եւ հսկողություն։ Ավելին` փաստաբանը հրապարակավ հայտարարել է, որ Բորիս Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. ամենայն հավանականությամբ նա սպանվել է։ Հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ դեպքի առիթով հարուցված է քրեական վարույթ: Բորիս Ավագյանի մահվան գործով առայժմ հանրությանը հայտնի միակ վարկածը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կապված է նրա ենթադրյալ պարտավորություններին եւ ֆինանսական խնդիրներին, որոնք կարող էին դրդել ինքնասպանության։
Սակայն այս վարկածը չի տալիս պատասխաններ ոչ հանրային սպասումներին, ոչ էլ մահացածի ընտանիքի ու իրավաբանական շրջանակների հարցերին։ Այսպիսով՝ 15 օր անց Բորիս Ավագյանի մահը շարունակում է մնալ առեղծվածային, իսկ պետական կառույցները դեռ միայն քննարկում են՝ ինչպես եւ երբ սկսել համատեղ քննությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...