Կհայտարարեն «պատմական» որոշման մասին
Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպաարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից, եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձեւավորվի:
Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարություն չձեւավորելու 3 տարբերակ է դիտարկվում․ առաջինը՝ ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձեւավորելու», լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։
Երկրորդ տարբերակը՝ կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:
Փոքրիշատե ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։
Սա էլ իր վտանգներն է պարունակում` կոլեկտիվ անպատասխանատվության իրավիճակ է ստեղծվելու։ Այդուհանդերձ, եթե անգամ նոր սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին այս փոփոխությունները չեն վերաբերի»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...