Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:
«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում։
Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից