«Վերջին օրերին Պուտինը ցույց է տվել իր իրական դեմքը՝ կազմակերպելով ներխուժումից ի վեր ամենամեծ հարձակումը՝ ավելի շատ արյունահեղությամբ, ավելի շատ անմեղ կյանքերի կորստով և ՆԱՏՕ-ի օդային տարածքի աննախադեպ խախտումներով: Սրանք խաղաղություն ցանկացող մարդու գործողություններ չեն», - ասել է Սթարմերը: Վարչապետը նաև ասել է, որ ինքը և Թրամփը քննարկել են, թե ինչպես «մեծացնել ճնշումը Պուտինի վրա՝ նրան ստիպելու հասնել խաղաղության համաձայնագրի»:
Թրամփն ինքը նշել է, որ կարծում է, որ այն պատերազմներից, որոնք նա փորձում է դադարեցնել, Ուկրաինայում զինված հակամարտության լուծումը «ամենահեշտը» կլինի Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների շնորհիվ: «Բայց նա հիասթափեցրել է ինձ: Նա իսկապես հիասթափեցրել է ինձ», - կրկնել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ որոշ երկրներ շարունակում են գնել ռուսական նավթ՝ փաստացի ֆինանսավորելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ: «Եթե նավթի գները անկում ապրեն, Պուտինը չի ունենա այլընտրանք, քան դադարեցնել պատերազմը», - ընդգծեց Թրամփը։
ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չպատասխանեց լրագրողների հարցերին այն մասին, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել Պուտինի վրա ճնշում գործադրելու համար։ «Հուսով եմ՝ շուտով լավ լուրեր կունենանք ձեզ համար», - ասաց Թրամփը։


















































Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա. Թրամփ
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Հեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. Ուշակով
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Թրամփ. Ռուսաստանը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից