««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ բացառիկ տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը վերջնականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իր սցենարը։ Եթե մինչ այս ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե պատրաստվում է Աստվածաշունչ կարդացած մարդկանց հետ, խորհրդի ձեւավորման միջոցով գնալ Էջմիածին՝ «հոգեւոր հավաքի», ապա հիմա այդ գաղափարը վերածվել է կոնկրետ ծրագրի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են եւ ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Փաշինյանի պլանի համաձայն, հենց այդ հայտարարությունների հիման վրա՝ նա փորձելու է վերնագրել իր քայլերը որպես «հոգեւորականների իրավունքների պաշտպանություն» եւ բարձրացնելու է այն թեզը, թե կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին, ու պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։ Այս սցենարում Փաշինյանի համար իսկական «նվեր» կլինի, եթե Գարեգին Երկրորդը որոշի նկատողություն տալ կամ կարգալույծ անել Արամ քահանային։ Դա կդիտարկվի որպես եւս մեկ պատժիչ գործողություն, եւ իշխանությունը կօգտվի պահից, կգրոհի Վեհարանի վրա՝ ներկայացնելով այն որպես «հոգեւոր հավաք», «հոգեւոր զրույց» եւ այլն։ Այս սցենարը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իշխանության ներսում դիտարկվում է որպես մեծ քաղաքական քայլ, որը պետք է կյանքի կոչվի ՔՊ վարչության ընտրություններից հետո, բայց համապետական ընտրություններից առաջ:
Այսօր արդեն պարզ է․ Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու եւ պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից» Էջմիածնի դռները թակելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար։ ՔՊ-ն մտադիր է տեր Արամ քահանային Կաթողիկոսի տեղապահ կարգել, քանի որ կուսակրոն չէ, ամուսնացյալ քահանա է, որից հետո կկազմակերպի Ամենայն հայոց հայրապետի նոր ընտրություններ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...