Կիանու Ռիվզը գաղտնի ամուսնացել է
Կանադացի դերասան Կիանու Ռիվզը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ նկարիչ Ալեքսանդրա Գրանտի հետ։ Radar Online-ի փոխանցմամբ՝ զույգի հարսանիքը կայացել է այս ամռանը Եվրոպայում ճանապարհորդության ընթացքում։ 61-ամյա Ռիվզն ու 52-ամյա Գրանտը որոշել են պահել արարողությունը փակ, քանի որ երկուսն էլ բարձր են գնահատում անձնական տարածքը։
Ամուսնության լուրը մեծ արձագանք է գտել, քանի որ Ռիվզը մինչ այժմ երբեք չի եղել ամուսնացած։ Ըստ ընկերների՝ Գրանտը դարձել է դերասանի ամենամեծ աջակցությունը՝ նրա կյանքի ցավալի կորուստներից հետո։ Հիշեցնենք, որ 1999-ին Ռիվզի նախկին սիրելին՝ Ջեննիֆեր Սայմը, ծննդաբերել է մեռած աղջիկ, իսկ երկու տարի անց զոհվել ավտովթարից, հայտնում է ։
Հոլիվուդյան աստղի անձնական կյանքի շուրջ հետաքրքրությունը կրկին աճել է, երբ միաժամանակ հայտնի դարձավ, որ Ռիվզը վերադառնալու է «Կոնստանտին» ֆիլմի նոր սիկվելում։ Նշվում է, որ սպասվող շարունակությունը լինելու է ավելի մռայլ ու սարսափեցնող, քան առաջին մասը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից