13 բուժհաստատություններ բուժառուներին հետ են վերադարձրել 140 մլն դրամ «նվիրատվություն». ՊՎԾ
«Ծառայության կողմից իրականացվում է մշտադիտարկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ ստացած բուժառու կամ վերջիններիս մերձավոր անձանց կողմից բժշկական կազմակերպություններին կատարված նվիրաբերությունների գործընթացի օրինականության նկատմամբ», – ասվում է մեր հարցմանն ի պատասխան ՊՎԾ–ի գրության մեջ։
13 բուժհաստատությունները արդեն իսկ բուժառուներին հետ են վերադարձրել շուրջ 140 մլն դրամ:
«Հարկ է նշել, որ վերահսկողությունը շարունակվում է և ներկայումս տարվում են աշխատանքներ՝ մնացած քաղաքացիներից ստացված հավելյալ գումարները բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հետ վերադարձնելու ուղղությամբ», – ասվում է գերատեսչության պատասխանում։
«Ինչ վերաբերում է վերոնշյալ գումարներից գանձված հարկերը բժշկական կազմակերպություններին վերադարձնելու հարցին, ապա հարկ է նշել, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ...», ուստի յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն կարող է ինքնուրույն ճշգրտումներ իրականացնել լիազոր մարմնի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ», – ասվում է ՊՎԾ–ի պատասխան գրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից