«Լավ է՝ չեն ասում, թե քննչական կոմիտեում բռնաբարություններ են տեղի ունեցել։ Օրինակ ասեին, որ տղաս քննչական կոմիտեում ինչ–որ մեկին բռնաբարել է, լավ է՝ նման գործ չհարուցեցին։ Փաստորեն դեռ դեմոկրատիա կա»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը։
Խոսելով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների մասին, Գյումրու քաղաքապետն ասաց.
«Ցինիզմի վերջին աստիճանն է։ Հերթական անգամ Հայաստանում դատում են քաշող ուժերին, որ ադրբեջանցիներին բերեն Հայաստան»։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի աջակիցների և իրավապահների միջև։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին բերման էր ենթարկվել Սպարտակ Ղուկասյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։


















































Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
Վարդան Ղուկասյանի որդին երկու ամսով կալանավորվեց
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Արմլուր
Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից