«ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը դատական համակարգում շոկային է եղել: Պարզվում է, որ դատական համակարգի շատ դատավորներ խաբված են համարել իրենց։ Ինչո՞ւ:Բանն այն է, որ 2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը, ու թեկնածուն էր Արմեն Դանիելյանը։ Նա հայտարարել էր, որ եթե ընտրվի ԲԴԽ անդամ, խոստանում է, որ առաջխաղացման ցուցակում չի ներառվի, կմնա իր տեղում: Եվ դատավորները, լսելով նրա ելույթը, քվեարկել էին նրա օգտին ու ընտրել ԲԴԽ անդամ։
Սակայն Դանիելյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության շատ պաշտոնյաներ, խաբել է: Մեկ տարի անց նա հայտնվեց առաջխաղացման ցուցակում, եւ ՔՊ -ն էլ ընտրեց նրան Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, որպեսզի Դանիելյանը նշանակվի դատավոր։Դատական համակարգում երեկ մասնակից բոլոր դատավորները իրենց խաբված համարեցին:Ինչո՞ւ Արմեն Դանիելյանը խաբեց դատավորներին. այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում փորձում էր ստանալ անձամբ նրանից, սակայն Դանիելյանը հորդորեց բոլոր հարցերով դիմել դեպարտամենտ՝ այդպիսով հրաժարվելով պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն էին ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավորներ Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։Երեկվա ընտրությունը ուշագրավ էր նրանով, որ այս քվեարկությունը պետք է տեղի ունենար գարնանը, սակայն հետաձգվեց, եւ այդ հետաձգումը «գին» ուներ:
Քաղաքական իշխանությունը այդ ժամանակ արձակուրդի պատրաստվող դատավոր Արմեն Դանիելյանի արձակուրդը հետաձգեց, դատական բաշխիչ համակարգիչն էլ նրան ընտրեց, որ քննի գործարար-բարերար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը: Բնականաբար, Դանիելյանը մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։Այդ «անձնազոհության» համար ՔՊ պատգամավորները երեկ Դանիելյանի համար կարիերայի աճ ապահովեցին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...