Խոսել եմ Մխիթարյանի հետ, պատրաստվում եմ գնալ Իտալիա. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին: Հայտնում է armsport.am-ը։
Վերջինիս հետ զրույցում նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին:
«Ցավոք, մենք չունենք ազգային թիմն ուժեղացնելու ռեսուրսներ: Ունենք այն, ինչ ունենք, և կարող ենք մեկ-երկու խաղացող ավելացնել, առավելագույնը: Այդ ընթացքում կարող են երիտասարդներ հայտնվել, օրինակ՝ Փիլոյանը, բայց մենք ռեսուրսներ չունենք՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Ունենք լավ երիտասարդներ, բայց մեզ ժամանակ է պետք, իսկ երկրպագուն սպասել չի սիրում:
Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում, այսօր էլ եմ խոսել նրա հետ: Չեմ կարող բացահայտել, թե ինչ ենք քննարկել, բայց հույս ունեմ: Կարծում եմ՝ անպայման պետք է մեկնեմ Իտալիա, նրա հետ հանդիպեմ, խոսեմ, շփվեմ: Առայժմ չգիտեմ նրա կոնկրետ կարծիքը, բայց երբ տեսնեմ նրան, կհանդիպենք ընթրիքի, և ես անպայման կփորձեմ պարզել»,- նշել է մասնագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից