Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել. ՆԳՆ (տեսանյութ)
Սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ Երևանի Բրյուսովի փողոցի մոտ լսել է կրակոցի ձայն, այս պահին էլ տեսնում է կասկածելի երկու հոգու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։ Նրանցից մեկը նկատելով պարեկներին` իր մոտից նետել է ատրճանակի նմանվող առարկա, պտուտակահան, շինարարական ձեռնոցներ, գլխարկ, կենցաղային դանակ և պայուսակ, իսկ մյուսը` փորձել է դիմել փախուստի։ Բրյուսովի փողոցում պարեկներին հաջողվել է երկու անձին էլ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել։ 31 և 38 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գտնվում են թուլացրած վիճակում, իսկ ապակուն տեղադրված էր տելեգրամյան էջի հղման QR կոդ: Նույն QR կոդը փակցված էր նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Լեքսուսի» ապակուն, որի կողային հայելիները գողացված էին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից