«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլեւ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի: Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։
Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձեւավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում: Պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին նաեւ արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում։
Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող ՀՀ իշխանությունը կարող էր կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի որեւէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից