Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրերը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար։
Այս մասին TGRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ։
Նախարարը, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ընդգծել է այս հարցում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը։
«Ներկայումս «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ» որևէ կոնկրետ բան չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ կլինի և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին», - նշել է Ֆիդանը։
Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից