Ընդդիմադիրները քարեր են նետել Արգենտինայի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ (տեսանյութ)
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի ավտոշարասյան վրա քարեր են նետել, ինչի հետևանքով՝ պետության ղեկավարը շտապ տարհանվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է TN հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ Մայլին բաց տանիքով լիմուզինով անցնում էր Բուենոս Այրես նահանգի Լոմաս դե Սամորա քաղաքի փողոցներով: Նախագահը քրոջ՝ Կարինայի հետ միասին, այնտեղ է ժամանել իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար: Մայլիի քաղաքականությունից դժգոհ տեղի բնակիչները սկսել են քարեր և շշեր նետել նրա մեքենայի վրա: Քարերից մեկը թռել է նախագահի գլխից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Բացի այդ՝ փողոցում բախումներ են սկսվել Մայլիի հակառակորդների և կողմնակիցների միջև: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել շտապ տարհանել պետության ղեկավարին։
Մայլիի ներկայացուցիչ Մանուել Ադորնին անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանը, մասնավորապես՝ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցներին, և հայտարարել է, որ «կիրշներիզմը» պետք է վերացվի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից