Փաշինյանը որոշել է շրջագայել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։
Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա:
Երեւի մտածել է` եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ:
Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսեւորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա եւ իշխանություններին հավաստում հարգանքդ:
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել ՀՀ վարչապետի` իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը եւ փորձել են խոչընդոտել:
Մասնավորապես` տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի` այցին մասնակցության առումով եւ այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ` կերեւա մի քանի օրից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...