Արսեն Թորոսյանի ընկերը «Մենք»-ի գաղափարով ծաղրում է Փաշինյանին. նա մի կոլխոզ չի կառավարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընկերն է, փորձում է «Մենք»-ի գաղափարով քաղաքականություն մտնել: Նա վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ չէ եւ չի լինի, բայց իր «Մենք»-ի մեջ վստահաբար ներկա է Արսեն Թորոսյանը: Ի՞նչ քարոզ է անում նա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մանուկյանը վերջերս 3-4 տասնյակ երիտասարդների հետ փակ հանդիպում է կազմակերպել, եւ քննադատելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել է. «Ես ավելի շատ փորձ ունեմ, քան ձեր նշած անձնավորությունը, որի մասին նույնիսկ Իլհամ Ալիեւը ծաղրանքով ասել էր՝ մի կոլխոզ չի ղեկավարել… Իսկ ես 700 հոգանոց կոլեկտիվ եմ ղեկավարել 5-6 տարի, եւ ինչ նպատակ դրել եմ իմ առջեւ՝ կատարել եմ»:
Հիշեցնենք, թե ով է այս նոր քաղաքական գործիչը, որը երիտասարդներին խոստանում է հերթական պայծառ ապագան: Երբ ՔՊ-ական Արսեն Թորոսյանի կողմից նշանակված մի քանի տնօրեններ մեկ ամսում հեռացան պաշտոններից, այդ թվում՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, այս տարվա ապրիլի 4-ին Նարեկ Մանուկյանն էլ ազատվեց Ուռուցքաբանական ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնից: Նախարար Անահիտ Ավանեսյանը այլեւս չէր ցանկանում նրա հետ աշխատել: Նեղացած Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր ՔՊ խմբակցության կազմում. նա ավագանու անդամի մանդատն էլ վայր դրեց:
Այո՛, սա նույն Նարեկ Մանուկյանն է, որը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին, իր աշխատասենյակում վիճաբանել, ապա հարվածել էր իր աշխատակից բժշկին եւ կոտրել նրա քիթը: Փաստորեն՝ ենթակայի քիթ կոտրելը եւս «Մենք»-ի գաղափար է»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...