Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի, արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների խորքային հետևանքները, այլև ավելի լայն, գլոբալ դինամիկան, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կրճատվում է։ Այս ֆոնին Ադրբեջանը ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ մերձենալով առաջին հերթին Թուրքիային, ապա Արևմուտքին ու նույնիսկ Ուկրաինային, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք իր ավանդական գերիշխանությանը։
Այսօր առկա է լուրջ դիվանագիտական (առնվազն) ճգնաժամ, որտեղ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «հարաբերությունների ոչնչացման» մեջ։ Չնայած՝ այս ամենը նոր չի սկսվել, պարզապես հիմա առավել ակնհայտ դրսևորումներ է ստանում:Ադրբեջանը, որպես նավթային հարուստ երկիր, իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու նպատակով փորձում է ավելացնել իր մատակարարումները դեպի Եվրոպա՝ ԵՄ-ի հետ կնքելով գազային պայմանագրեր, որոնք մրցակցում են ռուսական մատակարարումներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում Միջին միջանցքի նախագիծը՝ Չինաստանը Եվրոպային կապող այնպիսի տարանցիկ ուղի, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը։
Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, որոնք իր համար կենսական նշանակության գոտիներ են, իրեն դուրս հանելու ձգտումների հետ։ Ուստի, պատահական չէ, որ լարվածությունը օգոստոսին հերթական անգամ սրվեց Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հարվածների արդյունքում։ Ադրբեջանն այն որակեց որպես «մտադրված հարձա- կում» իր էներգետիկ անկախության վրա, Բաքվում անգամ հայտարարություններ հնչեցին, թե կարող են չեղյալ հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու էմբարգոն։ Ալիևն էլ քննարկեց տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, որը խոստացավ աջակցություն։
Այս ամենը Մոսկվայում ընկալվեց որպես «Ուկրաինայի կողմից կրակի վրա յուղ լցնել»։Եվ բնական է, որ եթե հանկարծ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի կամ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն ստանա, ապա իր ջանքերն ուղղելու է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանային ուժերի բալանսի խախտումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն է կրել և գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշումների տակ։Իսկ թուրքական ազդեցության ներթափանցումը Ռուսաստանը կարող է դադարեցնել միայն ու միայն Հայաստանի միջոցով։
Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վայնասուն էր բարձրացվել շրջանառվող այնպիսի տեղեկությունների հետ կապված, թե իբր Ռուսաստանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Գյումրու ռազմաբազայում։ Թերեւս Բաքվում արդեն գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...