«Օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, մեր երկրի հետ միասին Հարավային Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմքը դրեցինք։ Ապրեցինք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքներին մեկնարկ տալու հպարտությունը, որը բացելու է Զանգեզուրի միջանցքի դուռը»։
Գիտեք, որ Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է և իր բոլոր տարրերով նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու։
Էրդողանը նշել է, որ այս նախագծի ողնաշարը հանդիսացող 224 կմ երկարությամբ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կառուցվելու է զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով։ Գծի շնորհիվ տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոննա բեռ է տեղափոխվելու։ Ընդհանուր 2․4 մլրդ եվրո կազմող նախագծի շահագործմամբ Չինաստանից-Անգլիա հասնող միջազգային առևտրային գիծն ավելի արդյունավետ է դառնալու։
Բացի այդ, նախագիծը, միավորելով Միջերկրական ծովի և Կասպիցի ավազանները, մեծ ներդրում է ապահովելու մեր արևելյան և հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրական հզորությանը, արտահանմանը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը։
«Թող և՛ մեր երկրի, և՛ մեր տարածաշրջանի համար մեծ կարևորություն ունեցող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը շնորհավոր լինի»- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ ոչ մի թուրք պաշտոնյա դեռչի ասել «Թրամփի ուղի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ