Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային զորավարժություններ են սկսել
Իրանի ռազմածովային ուժերը սկսել են «Կայուն ուժ-2025» հրթիռային զորավարժությունները, որոնք տեղի կունենան օգոստոսի 21-22-ը Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, հայտնում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում բանակի ռազմածովային ուժերի ռազմավարական հրթիռային ստորաբաժանումները կմարզվեն մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախին հարվածելու համար, ընդ որում, երկու անգամ հրթիռային արձակումներ կկատարվեն նավերից և մեկ անգամ՝ ցամաքից։
Զորավարժություններին կմասնակցեն Ռազմածովային ուժերի մակերևութային և ստորջրյա ստորաբաժանումները, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի մասնագետները և կօգտագործվեն «Բավար-5» կամիկաձե անօդաչու թռչող սարքը և «Կադեր» թևավոր հրթիռը, որոնք կարող են թիրախներ խոցել 200-300 կիլոմետր հեռավորության վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ