Ամենադժվարը թթվածնի պակասն ու սողացող քարերն էին. ինչպես 9-ամյա Վարդանը նվաճեց Արարատի գագաթը
Երեւանցի 9-ամյա Վարդան Հայրապետյանը ամենակրտսեր հայ արշավականն է դարձել, որը բարձրացել է Արարատի գագաթը։ Նա արշավին մասնակցել է «Չորս գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի կազմում։
Խումբը 3 օրում կարողացել է հաղթահարել լեռան 5165 մետր բարձրությունը։
Օգոստոսի 1-ին վաղ առավոտյան խմբի 29 անդամները, որոնց մեծ մասը՝ անչափահասներ, եղել են լեռան գագաթին։ Վարդանին ընտանիքի անդամներից ոչ ոք չի ուղեկցել։ Լեռ բարձրանալն էլ եղել է իր ցանկությունը։
«Մի օր եկավ ասեց մամ, պապ որոշել եմ Արարատը բարձրանալ։ Ես ու ամուսինս զարմացանք, բայց մի քանի անգամ ասելուց հետո, հասկացանք, որ շատ լուրջ է տրամադրված։ Այդ օրվանից ամեն կիրակի արշավի է գնում, որպեսզի ֆիզիկապես պատրաստ լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վարդանի մայրիկը՝ Նաիրա Էլոյանը։
Արարատի բարձունքը հաղթահարելը հեշտ չի եղել, բայց Վարդանին հաջողվել է անել դա։
«Ես չվախեցա անգամ նրանից, որ գիշերով պետք է անցնեինք ճանապարհը։ Ամենադժվարը թթվածնի պակասն ու սողացող քարերն էին։ Ճանապարհի կեսից ձյուն եկավ, բայց դա ինձ չվախեցրեց»։
«4 գագաթ» մանկապատանեկան ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանն ասում է, որ Արարատ բարձրանալու նախաձեռնությունը սկսել էին 2024 թվականի նոյեմբերի 18-ին։ Այս ընթացքում երեխաները նույն խմբով բարձրացել են մի քանի գագաթներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Արարատի դեպքում միակ անհանգստությունը եղել է անկանխատեսելի եղանակային պայմանները. «Գնահատելով մեր թիմի հնարավորությունները, վստահ էի՝ լավ եղանակային պայմանների դեպքում խնդիր չենք ունենա։ Եթե լիներ մառախուղ իրավիճակը լիրվ կփոխվեր»։
Չնայած նրան, որ Վարդանը ցանկանում է դառնալ գյուտարար, արշավներին չի դադարելու մասնակցել։ Նա պլանավորում է իր ընկերների հետ մյուս տարի ևս մեկ անգամ բարձանալ Արարատը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից