ԱՄՆ-ում կյանքից հեռացել է «աշխարհի ամենաբարի դատավորի» համբավն ունեցող Ֆրենկ Կապրիոն
Կապրիոն 88 տարեկան էր:
Նրա վարած դատավարությունների և մարդկային խղճով առաջնորդվող վճիռների տեսանյութերը միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում:
Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում աշխատող դատավորը ոմանց հայտնի է «Caught in Providence» հեռուստասերիալից, որի որոշ հատվածներ վիրուսային տարածում են գտել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ TikTok-ում, որտեղ Կապրիոն ուներ 1,6 միլիոն հետևորդ։
«Նրա ժառանգությունը շարունակում է ապրել նրանից ոգեշնչված անթիվ բարության դրսևորումներում։ Նրա պատվին մենք կձգտենք մի փոքր ավելի շատ կարեկցանք բերել աշխարհ՝ ինչպես նա անում էր ամեն օր», - ասվում է հայտարարության մեջ։
Կապրիոյին տրվել էր «աշխարհի ամենաբարի դատավոր» մականունը՝ դատարանում ցուցաբերած կարեկցանքի և մարդկանց նկատմամբ իր մեղմ վերաբերմունքի համար: Կապրիոն Փրովիդենսի քաղաքային դատարանի դատավոր է եղել 1985-ից մինչև 2023 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին՝ իր 87-ամյակից կարճ ժամանակ անց, Կապրիոն սոցիալական ցանցերում հրապարակել է հուզիչ տեսանյութ՝ բացահայտելով, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից