Բազմիցս գրել ենք, որ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեւական ժամանակ է՝ նախընտրական կարգախոսի փնտրտուքների մեջ է։
Հասկանում են, որ խոստացված ապագան՝ պայծառ ապագան, այդպես էլ չբերեցին, խաղաղության դարաշրջանն էլ բացելու փոխարեն Արցախը կորցրինք, Հայաստանի սուվերեն տարածքից մինչեւ անգամ հանձնեցինք։Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար, ոչ թե Փաշինյանի էլեկտորատի, պարզ է, որ ստորագրված համաձայնությունները, ինչը Փաշինյանը հրամցնում է իբրեւ խաղաղություն, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը սահմանափակելու է անգամ արցախյան մարտում ընկածների հերոսությունների մասին խոսելը, քանի որ դա միակողմանի զիջումների մասին պայմանավորվածությունների շղթա է, այն կնքվելուց հետո Ադրբեջանն է որոշելու՝ Հայաստանում ով ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ ոչ։
Ասենք՝ հերոսի մասին գուցե չկարողանանք ասել, որ ընկել է հանուն Արցախի, Ադրբեջանը դա կարող է դիտարկել իբրեւ անջատողականություն, բռնի ծայրահեղականություն եւ այլն, մինչդեռ, խաղաղության նախաստորագրված պայմանագրի 9-րդ կետով՝ կողմերը դատապարտելու եւ պայքարելու են նման դրսեւորումների դեմ։
Պատահական չէ, որ Փաշինյանն ուղերձում ասում է․ «Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...