«Հայրենի իշխանությունները տոնական տրամադրության մեջ են: Իշխանական էլիտայում բոլորը ցնծում են՝ կարծելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը իրենց իշխանությունների հաղթանակն է, ու իրենք «պարզերես» կարող են դուրս գալ փողոց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին վստահեցրել է, որ իրենք հանրության շրջանում արդեն դրական ցուցանիշ ցույց տալու փաստաթուղթ-արդյունք ունեն, ուստի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու կապակցությամբ այլեւս խնդիր չունեն:
Նաեւ վստահեցրել է, որ ապագան շատ ավելի լավ է լինելու, ու այդ թեզերը իշխանականները պետք է անդադար կրկնեն, տարածեն հանրության շրջանում:Եվ քանի որ հիմա ՔՊ-ականները վարչության անդամ դառնալու քարոզարշավ են իրականացնում, ամենուր հիացած պատմում են, որ ՀՀ-ն ապագայում դրախտ է դառնալու:
Կարճ ասած՝ իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...