ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Պարոն Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել պարոն Փեզեշքիանի հետ և ԱԳՆ-ի տեղակալի այցը։ Այն, ինչ որ մեզ ասել են, սահմանը և Իրանի այդ կարմիր գիծը պահպանվելու է։ Իրանի և Հայաստանի սահմանը քանի հազար տարվա անցյալ ունի և մենք դա համարում ենք ընկերության և համերաշխության սահման: Մենք այս սահմանում երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, երկու երկրները միշտ ջերմ հարաբերության մեջ են եղել: Եվ, կարծում եմ՝ պարզ ապացույցը այն է, որ ես այստեղ ձեր կողքին եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կապանում Իրանի պատվավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:
Նա նշել է, որ, տարածաշրջանի հարևան երկրներին հավանաբար օգուտ չի լինի, որ ինչ-որ դրսից, ինչ-որ մեկը միջամտի այստեղ, բայց Հայաստան մի դիրքորոշումը իրենց համար շատ կարևոր է:
«Ես կասեի, որ Հայաստանի սահմանը Հայաստանի տրամադրության տակ է, իրանական կողմն էլ, բնականաբար, Իրանի հսկողության տակ է: ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ ոչ մի ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու»,-ասել է Իրանի պատվավոր հյուպատոսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից