Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։
«Ես հաջորդ շաբաթ կթռչեմ Երևան», - լրագրողներին ասել է նա։ «Ուղևորությունն ինքնին նախապես ծրագրված էր, <...> դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական կարգավորումներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»։
Օվերչուկի խոսքով՝ այս հարցը կքննարկվի առաջիկա այցի ընթացքում։ «Ապա Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում, ստորագրվեց հռչակագիր։ Հետևաբար, հնարավոր է նաև, որ հանդիպում լինի [ՀՀ վարչապետ] Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ, որի ընթացքում կքննարկենք որոշակի նրբերանգներ, որոնք հիմնականում կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ», - հավելել է նա։
Փոխվարչապետը բացատրել է, որ Ռուսաստանին հետաքրքրում են Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերը, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների զարգացումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից